Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Ալիևի «խաղաղեցումը» և Փաշինյանի կապիտուլյացիան. Անդրանիկ Թևանյան

Ալիևի «խաղաղեցումը» և Փաշինյանի կապիտուլյացիան. Անդրանիկ Թևանյան
26.05.2022 | 07:25

1938 թ․ Անգլիան, Ֆրանսիան գործարքի մեջ մտան Գերմանիայի հետ և հանձնեցին Չեխոսլովակիայի տարածքները, որպեսզի խաղաղեցնեն Հիտլերին։
Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը կարծում էր, որ հանուն խաղաղության ինքը գնաց նվաստացման։


Ինչպես ժամանակը ցույց տվեց, Եվրոպայում Մյունխենյան դավադրությունից հետո ոչ թե խաղաղություն եղավ, այլ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այսինքն՝ Չեմբեռլենի գործարքը Հիտլերի հետ բերեց և՛ նվաստացում, և՛ պատերազմ, և՛ ողբերգություն։
Բրյուսելում օրերս արձանագրվեց համանման մի բան։ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվել է՝ փոխարենը ստանալով «Ղարաբաղի էթնիկ հայերի» անվտանգության երաշխիքներ ․․․ Բաքվից։ Նա ու իր թիմակիցները ձևակերպում են, թե, իբր, խաղաղություն և տարածաշրջանային գործոն դառնալու հեռանկար են բերել Բրյուսելից։ Դե, այնպիսի հեռանկար, ինչպիսին որ ներկայացնում էր Չեմբեռլենն Անգլիայում Հիտլերի հետ գործարքից հետո։
Ալիևին «խաղաղեցնելու» Նիկոլ Փաշինյանի քայլերը դառնալու են նոր ավերածությունների պատճառ։ Բրյուսելյան դավադրությունը Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված մեծագույն դավաճանություն է։


Գիտակցաբա՞ր է դա արել Նիկոլը, թե՞ վախից, արդեն էական չէ։ Ամենայն հավանականությամբ՝ երկուսը միասին։ Նրան հեռացնելը Հայաստանի ու Արցախի փրկության գլխավոր նախապայմանն է։

Դիտվել է՝ 8992

Մեկնաբանություններ